Главная » 2014 » Сентябрь » 21 » Պարույր Սևակ
7:06 PM
Պարույր Սևակ

Այս հոդվածում խոսելու եմ մի բանաստեղծի մասին , որի գոհարները չեն սահմանափակվում նույնիսկ գրողի մտքի անծայրածիր տիեզերքով : Խոսելու եմ մի մարդու մասին, ում մասին խոսելը ուղղակի բավական չէ, որպեսզի ներկայացնել նրա մեծությունն ու իմաստությունը , այդ իսկ պատճառով կփորձեմ ձեզ մատուցել մեր ազգանվեր հանճարներից մեկի՝ Պարույր Սևակի մտքերը , որոնք շատերի համար կյանքի ուղեցույց են դառել :

 
 
 
 
 
 
Մտքեր
 
Երբ իզուր հարց չեն տալիս՝ սուտ պատասխան չե՜ն ստանում...
 
 
Գեղեցիկը միշտ չէ, որ առողջ է, մինչդեռ առողջը միշտ գեղեցիկ է :
 
 
Ինքս ինձնից գաղտնի քեզ եմ դարձյալ սիրում...
 
 
Հանուն վաղվա ճշմարտության թող որ այսոր լինեմ ես սխալ...
 
 
Լավագույն ժպիտ ասվածը , անշուշտ, փակ աչքերովն է:
 
 
Ասում են, թե առանց սիրո կարելի է մեկտեղ ապրել: Ես ժխտում եմ. կարելի է չմահանա՜լ, ոչ թե ապրել:
 
 
Անկեղծ ասած՝ այս ամենից ես հոգնել եմ...
 
 
Ամենքը իրանց բախտից են դժգոհ Եվ ոչ թե խելքից...
 
 
Եթե մեռնե՜լ...
Բայց առայժմ ապրե՜լ է պետք...
 
 
Եվ ամեն մի սխալ շտկելիս ակամա Գործում են նոր սխալ:
 
 
 
Ազգ, Որ ապրելու մտադրությամբ մեռել է հաճախ, Սակայն մեռնելու մտադրությամբ չի ապրել երբեք:
 
 
Օտարության մեջ ազատ լինելն էլ գերություն է, Իսկ տան մեջ մույնիսկ գերի լինելը` ազատություն:
 
 
Հայրենիքն այն է, որ ոչ թե կորչում,
 
Այլ ընդհամենը հափշտակվում է:
 
 
Չկա ավելի խոր զգացում, քան հայրենասիրությունը:
 
 
Եվ սխալվում էին հները` կարծելով, թե «սերը կույր է»:
 
Համենայն դեպս չի կարող կույր լինել սիրո այն տեսակը, որ հայրեինքն է հարուցում:
 
 
Մեր հայրենիքում մեզ սպանեցին, բայց հայրենիքը մեր մեջ չսպանվեց:
 
 
Մենք պարտավոր ենք շահելու շախմատային այն խաղը, որն սկսել է Մեսրոպ Մաշտոցը:
Просмотров: 352 | Добавил: -A | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: