Главная » 2015 » Январь » 4 » Պետք չէր դառնալ պարապ մարդու խաղալիք
3:46 PM
Պետք չէր դառնալ պարապ մարդու խաղալիք

Կրկին ու կրկին վեր է հառնում ներսիցս մի սյուն, ձգտում `նոր տարվան ձեռք բերել նոր բարձրունքներ, կորզել առավելագույնը նվաստ գոյությունիցս: Որպես մարդ կերտվելով` ես ինձ խաչել եմ անհույս հեքիաթային սպասումներին: Բայց ախր խնդիրը նրանում է , որ մենք սիրում ենք նրանց, ովքեր մեր հանդեպ անտարբեր են: Մարդիկ սովոր են, մարդիկ ձգտում են անհաս դատարկությանը: Նկատելով տոնական բարի խառնաշփոթը` անգամ մենք չենք գիտակցում, որ ամեն ինչ արդեն ունենք: Տե´ս, այդ տողերը ես եմ գրել, բայց այդուհանդերձ չեմ հավատում ինքս ինձ:

       Այնուամենայնիվ տանել չեմ կարողանում հոգուս աշունը, իսկ ապա` ձմեռը, ձյունը, նրա սև փաթիլները: Ոչ ոք չբացահայտեց ինձ ակնհայտ մի բան` ձմեռը մեղք չունի, իսկ դրանք փաթիլներ չեն,  այրված կամուրջների մոխիրն են, որոնք համակերպվել են ամենին, իսկ հիմա հանգիստ են ուզում: Ուզում են փարվել հոգուս անդունդին , սրտիս մոխրին կից, աչքերիս խորը խորքում: Արյուն է հոսում այդ խոնարհ աչքերից` ես արդեն ողբացել եմ իմ վերջին արտասուքը: Մտքերիս քաղցր շղարշն ես դարձել, տե´ս, աղոտ կսկիծով եմ հիշում քո դառը հոգու բովանդակությունը ամեն պարապ երեկո: Կարող էիր չդառնալ պարապ մարդու խաղալիք…:

Просмотров: 510 | Добавил: -A | Теги: տխուր | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: