Главная » 2014 Июль 11 » Պետք է պարզապես ապրել...
6:31 PM Պետք է պարզապես ապրել... | |
Երբեմն պետք է փախչես, որպեսզի տեսնես՝ ով կգա հետևիցդ...
Երբեմն պետք է մի քայլ հետ դնես, որպեսզի տեսնես, թե ով է իսկապես կողքիդ կանգնած... Երբեմն պետք է մեղմ խոսես, որպեսզի տեսնես, թե ով է լսում ու հասկանում, և ով՝ օգտվում դրանից... Երբեմն պետք է սխալ որոշում կայացնես, որպեսզի տեսնես, թե ով է քեզ հետ, երբ ամեն ինչ քանդվում է.... Երբեմն էլ պետք է բաց թողնես նրան, ում սիրում ես, որպեսզի տեսնես, թե արդյոք նա քեզ սիրում է այնքան, որ հետ գա... Երբեմն պիտի գոռաս, որ ներսումդ կուտակված ցավը քեզ խելագար չդարձնի... Երբեմն պիտի ներես, որպեսզի երբ քեզ ներեն, անտեղի չհամարես... Երբեմն պետք է լռես, որովհետև լռությունը ավելին կարող է ասել, և լավ է խորիմաստ լռել, քան անիմաստ խոսել... ![]() Պետք չէ վատնել արցունքներ նրանց վրա, ովքեր դրանք չեն տեսնում... Պետք չէ վատնել զգացմունքներդ նրանց վրա, ովքեր ասում են ներիր՝ հաջորդ անգամ ավելի մեծ ցավ պատճառելով... Պետք չէ վատնել բառեր նրանց վրա, ովքեր դրանք չեն լսում... Պետք չէ վատնել կյանքը նրանց վրա, ովքեր պարզապես չգիտեն լավին լավով պատասխանել... Պետք չէ վատնել կյանքի և ոչ մի վայրկյանը. պետք չէ հետաքրքրվել, թե ինչ են ուրիշները մտածում քո մասին, մանավանդ նրանք, ովքեր չգիտեն մտածել... Պետք է պարզապես ապրել. չէ՞ որ կյանքում կան մարդիկ, ովքեր անկեղծ աղոթում են քեզ համար...
![]() | |
|
Всего комментариев: 0 | |