Главная » 2014 Июль 11 » Պրոֆեսսորի <<մտքերից>>)
7:08 PM Պրոֆեսսորի <<մտքերից>>) | |
Բարև viviandarck -ի հավատարիմ այցելուներ: Այսօր ձեզ ներկայացնելու եմ մի հարցազրույց, որը արված է երիտասարդ գրող Սեյի հետ, ով ավելի հայտնի է որպես Պրոֆեսսսոր: Facebook-ում նրան կարող եք հետևել. ահա հասցեն. https://www.facebook.com/pRofessoRsminds
![]() -Բարև Սեյ ջան, ինչպե՞ս ես:
-Հազար բարև Նար ջան … Մոսկովյան տրամադրությամբ ։)
-Մոսկվայում զգու՞մ ես Հայաստանի կարոտը, ի՞նչն ես կարոտել ամենից շատ:
-Անկեղծ՝ հա ։ Քաղաքիս հարազատ ցեխն ու մարդկանց ։)
-Ա, Մոսկվայի ասֆալտապատ փողոցները չես էլ փոխի Գյումրու ցեխոտ փողոցների հետ, այդպե՞ս է,թե՝ չէ՞:
-։) կփոխեմ … Էտ ցեխի ու փոշու մեջ է անցել մանկությանց մեծ մասը ։
-Փաստորեն կուզեի՞ր ապրել Մոսկվայում:
-Կուզեի, բայց Գյումրին է իմ հարազատ քաղաքը
-Այսինքն՝շուտով կվերադառնաս: Դե մինչ այդ, քեզ բարի հանգիստ: Իսկ զգացե՞լ ես այդ երկրի մարդկանց և հայերի մարդկային տարբերությունները, կթվե՞ս:
-Կթվեմ, ինչի չէ ,Նար ջան: Ռուսներին տեսնելուց հետո ես հասկացա, որ ինչ էլ լինի հայերը միշտ էլ լավ ազգ են, թե իրենց թերություններով, թե առավելություններով: Մի խոսքով մենք այնքան չենք փչացել, որ համեմատվենք մյուսների հետ: Հայերս ուրիշ ազգ ենք:
-Իսկ եթե խոսենք ընդհանուր մարդկությունից,,,,կթվե՞ս քեզ համար ամենաառջնային մարդկային հատկանիշները
-Հավատարմություն, պայքարելու ունակություն, խելք:
-Իսկ ի՞նչ ես կարծում, դու անկե՞ղծ մարդ ես:
-Անկեղծ եմ, բայց նայած՝ում հետ: Իսկ ամբողջովին անկեղծ եմ աշխարհում միայն մի մարդու հետ:
-Իսկ եղե՞լ են դեպքեր, երբ անկեղծությունդ խանգարել է:
-Միշտ, բայց դե սրտիդ առաջ ու հոգուդ մեջ արդար ես:
- Իհարկե, բայց հաճախ անկեղծությունը իրոք խանգարում է: Իսկ հրաշքներին հավատու՞մ ես:
-Անկասկած…հրաշքներն են կյանքին հետաքրքրություն տալիս:
-Իսկ ո՞րն է եղել քո կյանքի ամենամեծ հրաշքը: Կարո՞ղ ես պատմել:
-Ասեմ Նարին ջան ։ Ուղիղ 6 տարի առաջ, երբ տեսա էն աղջկան, ով հեղափոխեց կյանքս ամբողջովին ։ Ու հիմա էլ ինքը հավետ կմնա իմ.հրաշքը, իմ միակ Պուճուր հրաշքը ։)
-Ես արդեն բավականին ժամանակ է, ինչ ծանոթ եմ քեզ, ու հիանում եմ քո մեծ սիրով, Աստված տա, որ սերդ փոխադարձ լինի, և երջանիկ լինես: Իսկ ի՞նչ կանեիր, եթե ունենայիր կախադրական փայտիկ:
-) շնորհակալություն շա՜տ .. ես ունեմ էտ փայտիկից, դու էլ Նարին ջան, ու բոլորը ունեն էտ փայտիկից ։ Էտ փայտիկին մենք ՝մահկանացուներս անվանում ենք ԽԵԼՔ ։ Ամեն մարդ իր փայտիկով հրաշքներ է գործում, մեկը՝լավ, մյուսը՝ վատ ։
-Իսկ եթե հնարավորություն ունենայիր մարդկանց մեջ փոխելու մի գիծ, ո՞րը կլիներ դա:
-) գիրք կարդային շատ
-Օ՜, վերջապես մեկն , ով այսպես ասած, իմ խելքի է . իսկ ո՞րն է եղել կարդացածդ վերջին գիրքը, ի՞նչ տպավորություններ ունես:
-Солярис .. Ուժեղ հոգեբանական գիրք ուղղակի ։
-Գրող մարդու համար, երբեմն, գրական դադարներ են լինում: Քեզ մոտ եղե՞լ է այդպիսի դեպք:
-) ես ինձ գրող չեմ համարում, բայց եղել է նման բան
-Դու՝ գուցե, բայց շատերը քեզ համարում են գրող, ու շատ բան են սովորում քեզնից: Վերջին հարցս.եթե ունենայիր մեկ օր ՝ապրելու համար, ի՞նչ կանեիր
-Ամբողջ օրը կանցկացնեի Sevyeta-ի հետ ։)
-Շնորհակալ եմ հետաքրքիր հարցազրույցի համար: Քեզ նորանոր հաջողություններ բոլոր այն բնագավառներում, որ կընտրես:
-)հաջողություն:
| |
|
Всего комментариев: 0 | |