Главная » 2014 » Сентябрь » 21 » Քմծիծաղ
6:52 PM
Քմծիծաղ

Քմծիծաղ 

Միացի´ր ինձ, այս աշխարհը շատ մեծ է միայն իմ համար: Արի´, լրացրո´ւ բացդ ու լցրո´ւ այն քեզնով: Օ´, մի´ վազվզիր, դեռ կհասցնես վայելել այս ամենը, նույն երեխան ես մնացել: Հրաշք է չէ՞, մենք կրկին միասին ենք: Նայի´ր, ես նորից սովորեցի ժպտալ: Այս ժպիտը քո շնորհքն է , քո արվեստը, քո ծիծաղի արդյունքը: Տե´ս ամեն ինչ դասավորել եմ քո ճաշակով և գնել եմ այն ամենը, ինչը քեզ դուր է գալիս: Կարծեմ Փարիզն էիր ուզում տեսնել… Հայացքդ դարձրու դեպ սեղանը, կարդա´ ինչ է գրված այն երկու թղթերի վրա: Հա~, ճի~շտ գուշակեցիր` դրանք տոմսեր են դեպի Փարիզ: Ո´չ, ո´չ` մի´ շտապիր, կարդա ամսաթիվը: Ինչո՞ւ ես արտասվում, գուցե նրա համար, որ այդ ինքնաթիռը մեկնել էր հենց այն օրը, երբ դու ինձ լքեցի՞ր: Այդ օրը մեկնեց քո երջանկությունը`  ինքնաթիռի երկու դատարկ նստարանների վրա գամված: Ես պատրաստվում էի տալ քեզ թևեր, որպեսզի միասին թռչենք անսահման եթերով և վայրէջք կատարենք միայն ու միայն քո երազանքների քաղաքում: Մի´ լացիր, ո´ւշ է, նայիր շուրջդ` այս ամենը դաժան իլլուզիա է , ապտակի´ր քեզ, գուցե քնա՞ծ ես: Տես ինչպես եմ խնդում` անողոք քմծիծաղ է չէ՞ : Դե ինչ, ժամն է եկել, դուրս արի երազներիցս, այս ցուրտ միայնակությունը քո վերջին կանգառն է: Առայժմ...

Просмотров: 454 | Добавил: -A | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: