Главная » 2014 » Июль » 12 » Քո կողքին, թե քեզնից հեռու
11:45 PM
Քո կողքին, թե քեզնից հեռու

Քո կողքին, թե քեզնից հեռու... Քո զանգով, թե քո ձայնով...Հուշերով քո մասին ու հուշերով մեր... Թախիծով մեր անցած կյանքի ու սխալների մեր ներված... Ու կարոտով քո, ու սպասումով մեր... Երազանքներով մեր ու մեր կերտած-կազմած, պլանավորված ապագայով... Մոռանալով ամեն ինչ ու փակելով աչքեր ու ականջներ ասեկոսեների շուրջ: Ժպիտով քո ու իմ սիրով անմոռաց...Հիացմունքով իմ, երջանկությամբ մեր: 
  Ապրում ենք:  Կամ գուցե, եթե չխաբեմ, վայելում ենք կյանքը, որ սեր է և սերը, որ միակն ու անկորույսն է: 
 Քո հոգում, թե քո սրտում...Քո կերտած առանձին աշխարհում ու մոռացված բազում աղջիկներով ուրիշ: Ու սխալներով մեր ներված ու երջանկությամբ մեզ ամոքած: Ու բարկությամբ քո, ու տխրությամբ իմ...Քո բարձր ձայնով ու կներեսով իմ... Ու զղջումով մեր: Ու հավատով իրար հանդեպ, ու վստահությամբ, ու անմար սիրով...
 Քո ուժով...Մոռացնել տալու քո աննկարագրելի հմտությամբ, կարողությամբ քո, հպարտությամբ ու օգնելու պատրաստակամությամբ քո: 
 Հավատարմությամբ իմ, հավատարմությամբ քո: 
 Երջանկությունն ականջիս ասաց. <<Սպասեք ինձ, մի քիչ կուշանամ>>...
 Արի սպասենք իրան: Ինքը կգա հաստատ: Ինքը միշտ ուշանում է...Բայց ասել է, կգա...Մենք սպասել ենք էսքան...Արի սպասենք մի քիչ էլ: 
 Դու ես երջանկություն բառի ողջ իմաստը: Սերն ես դու ու կյանքն ես դու...Ու ամեն ինչը...Ու ուժեղ լինելու իմ պատճառն ես ու թուլանալու միակ վկան: Դու իմ գոռալու, լացելու ու ժպտալու ներկան ես, իմ ծիծաղի...
 Գանձն ես դու...Ու աշխարհն ես: Իմաստն ամբողջ աշխարհի ու կարևորագույնն իմ աշխարհում: 
 Ու մի՞թե հրաշքներ չկան...Մի՞թե հրաշք չես դու, որ թողած, մոռացած ամեն ինչ, կողքիս ես...Որ անդավաճան ես... 
 Իսկ  ո՞վ ասաց, որ հրաշքներ չկան...
Իսկ ո՞վ ասաց, որ երջանկությունը ֆիլմերում է միայն...
Իսկ ո՞վ ասաց, որ չեն իրականանում երազանքները...♥ 

Просмотров: 282 | Добавил: -A | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: