Սառն է...ամեն ինչ սառն է...շուրջս տիրում էանտանելի սառնություն, սակայն պատճառը բնավէլ արտաքին տիրույթում տիրող քամին չէ՝այլներքին: Այդ սառնությունը ներսումս է…հոգումս…քարացած մարմնումս: Փոթորկող քամի, որը իր ուժգնությամբ ինձ կոփում է ու սառեցնում: Իսկ այս ամենի պատճառը մեկն է. դու: Այո՜, դու՝ իմ կորցրած գանձ, իմ ամենամեծ առավելություն, և միաժամանակ ամենամեծ թերություն: Զարմանալի ոչինչ չկա. դու ինձ համար մեկ առավելություն ես, մեկ էլ մեծ, շա՜տ մեծ թերություն: Բայց այսքանի հետ միաժամանակ դու ինձ համար նաև թուլություն ես: Թուլություն, որը սահմաններ չի ճանաչում: Ուզում եմ հասկանալ այս լաբիրինթոսը, ուզում եմ դուրս գալ այստեղից, բայց ամեն ինչ այնքան խճճված է, որ հույսերս կորցնում եմ, ու էլի քեզ վստահում՝ մտածելով, որ միայն դու կարող ես այս խավարից հանել: Բայց քեզ վստահելով ես անցնում եմ ավելի վախեցնող խավարի ու մթության միջով, բայց սերս թույլ չի տալիս գնալմ փախչել. վախենում է, որ ես կորչեմ: Բայց ես չեմ հանդուրժի սա, ես կգտնեմ պարզ ճանապարհ, իսկ դու եթե ցանկանում ես կարող ես գալ հետևիցս, բայց քեզ հետ մնալ, ու տառապել չեմ ցանկանում: Այո՜, քեզ հետ մնալ, քայլել հավասար ես անկարող եմ:

Կգնամ, կհեռանամ, բայց դու հաստատ զղջալու ես: Հասցրածդ վերքերը շատ խորն են, իսկ ցավը՝ ուժգի: Վստահ եմ, որ կզղջաս ու կգաս հետևիցս, իսկ ես կխղճամ ու կներեմ….կներեմ ու կհամբերեմ….սպասեմ նոր հարծներիդ: Բայց վախենալու եմ, շա՜տ եմ վախենալու, որ կգողանաս սերս ու կգնաս փշրված երազանքներիս վրայով՝ համարձակ քայլերով: Ինչևիցե՝ կսպասեմ, միգուցե սխալվու՞մ եմ…..միգուցե սխալ կան խատեսումներով ինքս եմ խոչընդոտներ ստեղծում իմ և քո միջև ու դրանցով ինձ քեզնից վանում: Սիրելով հանդերձ ես քեզ կատեմ…թեկուզ գնամ, մեկ է՝ ինձ կհիշես քո ողջ կյանքում: Բայց կմնամ, կմնամ ու քո համար կդառնամ կատարյալ: Իսկ վախը…այն ինչպե՞ս հաղթահարեմ…ինչպե՞ս մոռանամ…ո՞նց միտքիցս հանեմ, որ մի օր միգուցե թաղես սերս ու ինձ ներսից սպանես: Կդադարեմ այդպես մտածել, ու կապրեմ կյանքը քեզ հետ վայելելով: Աչքերս թաղվել են մշուշի մեջ, ու կուրացել եմ քո տված սիրուց: Կհանդուժեմ քեզ, որովհետև ինչպես տեսնում եմ՝ դու ես իմ բաժին սերը:
|