Главная » 2014 » Июль » 20 » Շատ քչերին կարող եմ մարդ անվանել
12:43 PM
Շատ քչերին կարող եմ մարդ անվանել
 
Մարդ. մեկ բառ ընդամենը, բայց հազարավոր բառերի անթիվ-անհամար իմաստ...
Մարդ. կյանքում ամենաբարձր կոչումը, որին ձգտում են հասնել բոլորը անխտիր, սակայն կա մի բայց՝   ինչպե՞ս, և դրան հետևող բազմաթիվ անպատասխան բայցեր:
Ով ունակ է խոսելու, շարժվելու, ունի բանականություն մարդ է, բայց «մարդ» լինելու համար, դա շատ քիչ է, գիտնականն էլ է մարդ, հանցագործն էլ, նույն մսից ու արյունից, բայց կարող ենք երկուսին էլ հավասարազոր մարդ կոչել, իրավ, ոչ:
Մարդ կոչումը չունի կատարելության գագաթնակետ, յուրաքանչյուրն ըստ իր չափորոշիչների համաձայն է մարդ:
Չկա մարդ լինելու հատուկ սահմանված օրենք, չկա կարգ, չկա սահմանում: Մարդիկ նման չեն միմյանց, յուրաքանչյուրն ունի իրեն հատուկ հատկանիշները, որոնցով էլ տարբերվում է մյուսներից:
Սևակն ունի չափից դուրս մի ճիշտ բնորոշում.
 «Մարդ էլ կա, մարդ էլ...»
Մարդ կա ՝ ելել է շալակն աշխարհի,
Մարդ կա՝ աշխարհն է շալակած տանում...
 
Մարդիկ տարբեր են, ոչ բոլորն են նույնը, անհետաքրքիր կլիներ, եթե բոլորը մտածեին նույն կերպ, չէր լինի բազմակարծիքություն, կտիրեր միօրինակությունը և նույնությունը: Հետաքրիր չէր լինի շփումը դիմացինի հետ, դրա համար էլ Աստված մարդկանց ստեղծել է մի քիչ նման միմյանց սիրելու, բայց տարբեր իրար հասկանալու համար:
 
Մի խոսքով` մարդը կատարելություն է, որին հասնելու համար հարկավոր է անցնել բավականին դժվար ճանապարհ, որը լի է բազում խոչընդոտներով ու փորձություններով, բայց ով նպատակ է դրել հասնել դրան, կարող է, քանզի ուզում է...
Просмотров: 416 | Добавил: -A | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: