Главная » 2014 » Июль » 21 » Շոգ ձմռան և ցուրտ ամռան հերթափոխում
2:48 PM
Շոգ ձմռան և ցուրտ ամռան հերթափոխում
Կյանքն ըստ էության , հոմանիշ է դատարկությանը, այն մեզ հնարավորություն է տալիս լցնել դատարկությունը ինչպես կկամենանք, լուծել մեր առաջ ծառացած ցանկացած խնդիր, ինչպես կհաջողվի, բայց այն մեզ չի ստիպում ընկճվել, ինչու՞ պիտի ընկճվենք, քանզի կյանքում ամեն բան անցողիկ է,վատը հաջորդում է լավին. ամենամութ պահը լուսաբացից առաջ է:
Քո գնալով ոչինչ չփոխվեց, պարզապես սկսեցի ատել այն, ինչը սիրում էի քեզ հետ...
Հուլիսն էր... Ատում եմ այդ ամիսը, քանզի այն բաժանեց մեզ: Մրսում էի շոգից, գուցե ծիծաղելի թվա, բայց հա, մրսում էի, ցուրտ էր հոգումս, դատարկություն սրտումս, որովհետև մենակ էր, ոչինչ չէր կարող անել ներսումս եղած կրակը, քանզի այն մարել էր, ավելի ճիշտ դու էիր մարել քո հետևից, կարծում էի այն երբեք էլ չէր վառվի, կարծում էր կյանքում էլ երբեք էլ չեմ սիրի, բայց ահա նա եկավ, վառեց քո մարած կրակը, նոր շունչ հաղորդեց կյանքիս, ներկեց այն վառ ու պայծառ գույներով, նա սիրեց ինձ, ես էլ նրան, իսկ դու դարձար լոկ հիշողություն, տխուր կյանքիս ամուր շղթայի ամենամեծ օղակը:
Չէի ուզում հետ նայել, ինչու՞ վերադառնալ և ապրել անցյալով, երբ ներկադ այդքան հստակ է, իսկ ապագադ այնքան լուսավոր:
Երբ դու գնացիր սիրտս գոռաց «Մնաս բարով», իսկ հուսահատությունը ավելացրեց «Մնաս բարով ընդմիշտ»...
Քեզ համար սերն այնքան էլ մեծ բան չէր: Դու մտածում էիր սիրո մասին, ինչպես մուրացիկն է մտածում փողի մասին: 
 
Սիրո մեջ ամեն սկիզբ էլ միշտ տարբեր է,                           
              վերջն է նման, վերջն է նույնը...
                                                                          Պ.Սևակ      
 
 
Դու սիրել չգիտեիր, զարմանում եմ, թե ինչպես էի քեզ սիրում, սիրում էի հոգով ու մարմնով, գիտակցաբար և բնազդաբար, ամբողջ էությամբ, այն ինքնամոռացությամբ, որ երբեմն սերն է դարձնում անվերապահ ու անսանձ մի զոհաբերություն:
Ու հիմա, երբ կողքիս ունեմ մեկին, ով պատրաստ է կյանքն անգամ տալ հանուն ինձ, կփորձեմ մոռանալ քեզ ու քո նվիրած ցավերը: Այս անգամ ես զգում եմ, որ կանգնած եմ մեկի դիմաց հրապուրիչ ու ի ծե զինված սիրելու անհաղթահարելի ուժով, և նա զգաց, որ սիրտս կախարդված է ու դարանակալեց հանկարծակիի բերելու և գցելու զգացմունքների անտեսանելի ցանցի մեջ:
Նա իմ առաջ բացեց մի նոր անհայտ աշխարհ, նա պերճ բառեր էր գտնում արտահայտելու ցանկության ու ակնկալության նրբությունները: Ու ես միայն նրան առաջին անգամ համբուրելուց զգացի առաջին սիրո անհաղթահարելի խելացնորությունը:
Դու ինձ նվիրեցիր ձմեռ ամռանը, որը շատ հեշտ էր, իսկ նա ամառ ձմռանը, որը կրկնակի անգամ բարդ էր...
 
Ասում են առանց սիրո կարելի է մեկտեղ ապրել. 
Ես ժխտում եմ. կարելի է չմահանալ, ոչ թե ապրել
                                                          Պ. Սևակ
Просмотров: 275 | Добавил: -A | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: