Главная » 2014 » Июнь » 10 » Սիրում եմ, երբ ասում ես՝ <<Պստո՛ս >>
5:59 PM
Սիրում եմ, երբ ասում ես՝ <<Պստո՛ս >>

Ու այն պահը, երբ կանգնած ես կողքս, ձեռս բռնում ու ասում ես....Սիրում եմ քեզ, <<Պստո՛ս >>....Չգիտեմ՝ ինչ ասեմ այդ պահի համար: Դա իմ համար կյանք է, աստղ անհամար, լիքը կյանք ու ամեն ինչ: Չեմկարող բառերով նկարագրել այն ամենը, ինչը զգում եմ, որովհետև կողքիս շատ սեր կա ու իմ համար դա ամեն ինչ է: Գիտես՝ սիրում եմ, ու քեզ համար ամեն ինչի պատրաստ եմ: Իմ համար մի ամբողջ կյանք է, երբ քո կողքին եմ, երբ ձեռքս դրված է  ձեռիդ ու լսում եմ քո խոսքերը, այն խոսքերը, որոնք ինձ թև են տալիս, ուժ են տալիս, որ ապրեմ, կյանք են տալիս: Այնքան վատ է, որ որոշ ժամանակ հետո հեռավորությունը կարող է մեզ համար խթան հանդիսանալ, բայց չպետք է մոռանանք, որ այս կյանքում մենք միայն կարող ենք պայքարել մեր ցանկության դեպքում. այդ ցանկությունը կա, եղել է ու միշտ կլինի: Քո կողքին օրս այնքան շուտ է անցնում, որ չեմ պատկերացնում, թե ինչ պիտի անեմ, երբ դու գնաս, չնայած, ամենակարևորն իմ համար այս կյանքում քեզ հետ լինելն է, մնացածն արդեն իր ժամանակին: 
 
Ու ուրախություն է քո համար ապրելը, հասկանալ, որ դու կաս, պատկանում ես ինձ, բայց ցավոտ, որ որոշ ժամանակ անց մոտս չես լինի...Անհնար բան չկա. սպասելու եմ, սպասեմ, որ արդյունքը մեր սրտով լինի...♥
 
Մեկ է արդեն իմ շրջապատի կարծիքը դարձել իմ համար: Մենակ դու լինես կողքիս ու աշխարհն արդեն իմն է, իսկ թե ի՞նչ կխոսեն, ի՞նչկանեն, իմ համար զրո է: Ու այն պահը, երբ ես դառնում եմ քո <<Պստոն >>, աշխարհնել է իմ համար փոխվում. դառնում է ավելի գունավոր, սիրուն, մաքուր, մաքուր օդով...Այնքան լավ է այդ շրջապատում ապրելը: Հիշում եմ, թե ինչպես էր քո <<Պստոն >> սկզբում...Միշտ ասում էի՝ էլ չասես, ես  երեխա չեմ, որ նույնն ես կրկնում, բայց հիմա այնպիսի վիճակ է, որ միշտ ուզում եմ, որ ականջներումս լսեմ այդ բառակապակցությունը, բայց մի քիչ հեռվից եմ լսելու....Ցավալի է, բայց փաստ...Ոչինչ, ես ուժեղ եմ, դու ավելի, այնպես որ դժվարությունը մեր համար է. տրված է, պիտի հաղթահարենք...♥
 
 
 

- Սիրում եմ քեզ, պստոս...
- Ինձ էլ պստոս չասես, ես փոքր երեխա չեմ, եղա՞վ...
- Եղավ, պստոս...♥
 
Ու միշտ նույնն է լինելու. ես մնալու եմ քո համար պստոս, դու իմ համար մնալու ես կյանքի իմաստ...Այսքանով ամեն ինչ ասված է...♥
Просмотров: 347 | Добавил: -A | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: