Սիրում եմ քեզ, շատ: Դու այն մարդն ես, ում կարող եմ վստահել, խորհուրդ հարցնել, այն մարդն, ով ինձ ժպիտ է պարգևում: Գիտե՞ս՝ կյանքս առանց քեզ դատարկ կլիներ, գուցե չլինեի այն, ինչ կամ քո կողքին: Դու այն արևն ես, որ հանդիպում է ամեն անգամ անձրևի ժամանակ ու ջերմացնում: Գիտեմ՝ ամեն հարցում կանգնած ես իմ կեղքին, պատրաստ ես ուղղել սխալներս, ոչ, ավելի ճիշտ թույլ չտալ, որ սխալվեմ: Իրականում ամեն քույր էլ եղբոր կարիք ունի, եղբայր, ով նեցուկ կլինի ու հենարան, ով կբռնի ձեռքը, երբ բոլորը բաց կթողեն, ով ողջ աշխարհի դեմ դուրս կգա իր քրոջ համար: Ի վերջո բոլորն են խոստանում օգնել, բայց դու միշտ շտապում ես օգնության: Ինձ համար կարևորն այն է, որ դու հավատում ես ինձ ու իմ ուժերին:Իմ կողքին ես, երբ ես անդունդի եզրին եմ, իսկ այնտեղ գալ իմ ետևից այնքան էլ հեշտ չէ: Ուղակի հիշիր՝ սիրում եմ քեզ, եղբայրս:
|