Главная » 2014 » Декабрь » 26 » Սպասելու՜ եմ...
10:08 AM
Սպասելու՜ եմ...
 
 
 
 
 
Ընդամենը մի քանի ամիս է, ինչ հայտնվել ես իմ կյանքում, բայց քո ներկայությունն այնքան շատ է, որ բացակայությունդ տանել չեմ կարողանում: Անընդհատ հաղորդագրություններ, զանգեր, նվերներ, խոսքեր, հանդիպումներ, որոնք ոչ մի բանի հետ երբեք ու երբեք չեմ փոխի...Երբեք......Դու ի՜մն ես...
Դու իմ միակն ես, իմ միակը 7 միլիարդից, իմ միակն այն մարդկանց միջից, ովքեր ցանկություն ունեին քո տեղը գրավելու, բայց այդպես չեղավ, որովհետև միայն դու ունեիր սիրտս մտնելու միակ բանալին...Ու դու մտար, ու հիմա, ինչքան էլ ցանկանամ, չեմ կարող սրտից իմ քեզ հանել. դու հավե՜րժ ես...
Շատ անգամներ ենք մենակ մնացել ու շա՜տ անգամներ խոսել մեր մասին, մեր սիրո, մեր զգացմունքների, մեր կյանքի ու ապագայի մասին...Շատ անգամներ ենք իրար կատակով վիրավորել, իրար հետ չենք խոսել, բայց դա տևել է ընդամենը 1-2 րոպե ու ոչ ավել, որովհետև դու թույլ չէիր տա, որ ես քեզանից նեղացած մնամ ու նույնն էլ դու...Դու ուրի՜շ ես...
Նայելով ուրիշներին ու քեզ՝ հասկանում եմ, որ դու ուրիշ ես, իմ ուրիշը.....Դու նման չես մյուսներին: Դու այն մարդն ես, ով ամեն ինչ կանի՝ դեմքիս ժպիտ տեսնելու համար, այն մարդը, ով երբեք թույլ չի տա տխրեմ ու այն մարդը, ով ասել է, որ երբեք չի կարող ինձնից նեղանալ ու նեղացած մնալ, ով միշտ իմ կողքին է լինելու ու երբեք մենակ չի թողնելու...Միա՜կս...
 
Երբեք չեմ կարող քեզ մոռանալ ու անգամ կորցնել. դու այնքան շատ ես իմ մեջ. ավելին, քան ես...
 
Դու այն մարդն ես, ով ամեն անգամ հիմար պատրվակներ է ստեղծում, որ մենք հանդիպենք, ով ամեն անգամ ինձ դպրոցում տեսնելիս ուրիշ ձև է նայում ու այնպես, որ ոչ մեկ ոչինչ չհասկանա...Умни՜к-ս...
Մեզ նման չկա՜ ու երբեք էլ չի լինելու...Չկա որևէ զույգ, ով, անկախ ամեն ինչից, անցնի իրար կողքով ու չնկատելու տա մյուսին, չկա՜ մեզ նման այնպիսի զույգ, ով մեկ ժամ իրար հետ բառ չփոխանակելուց կարող է գժվել ու խելագարվել...Խե՜նթս...
Գիտես՝ չեմ պատկերացնում, որ ընդամենը մի քանի ամիս հետո ես մենակ եմ մնալու, որ դու էլ ինձ հետ դպրոցում չես լինելու, որ ամեն պատրվակ ման գամ, դասից դուրս գամ ու գամ քո մոտ, որ ամեն անգամ, դասին նստած, քո սմս-ներին պատասխանեմ...Չէ՜, այնքան դժվար է լինելու ինձ համար, որ այսքան ժամանակ սովորել եմ քո ներկայությանն ու հիմա, ընդամենը մի քանի ամիս հետո, քեզ կտեսնեմ ամիսը մեկ անգամ, իսկ դրանից հետո, չեմ էլ ուզում պատկերացնել, թե ինչ է լինելու...ԲԱՆԱ՜Կ...Օ՜, ո՜չ, անտանելի 2 տարի, որի ընթացքում ամեն օր կաղոթեմ քեզ համար, որ դու վերադառնաս ու միշտ իմ կողքին լինես, հպարտությու՜նս...
Այնքան բառեր  կան, որոնք մեզ են բնութագրում ու այնքան բառեր, որոնք մենք ենք օգտագործում ու ուրիշ ոչ մեկը դրանք օգտագործել չի՜ կարող, որովհետև այդ բառերի իսկական իմաստը միայն ինձ ու քեզ է հայտնի...Ի՜մս...
Խենթս, ապագաս, արևս, կյանքս, սերս, սիրտս, միակս, դամբուլս, դեբիլս ու նման շատ ու շատ բառեր...Բայց դրանք միակն են, որովհետև երբեք ոչ մեկի մենք չենք ասում դրանք, որովհետև դրանք ունեն կոնկրետ հասցեատերեր. այդ ՄԵՆՔ ենք...Աշխա՜րհս...
 
 
 
 
 
 
Դու իմն ես, ես՝ քոնը, մենք ստեղծվել ենք մոլորակի վրա, որ հասնենք իրար, իսկ մեզ խանգարողները թող վերջապես հասկանան իրենց մանրությունը......Ինձ համար կապ չունի՝ համալսարան, բանակ, թե ուր, միևնույնն է, դու միշտ իմն ես լինելու, ես՝ քոնը...Մենք խոստացել ենք իրար, մենք երդվել ենք...Ապագա՜ս...
Просмотров: 635 | Добавил: -A | Теги: սեր | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: