Главная » 2014 » Сентябрь » 21 » Սրտումս մի խրճիթ եմ պատրաստել քեզ համար...
7:00 PM
Սրտումս մի խրճիթ եմ պատրաստել քեզ համար...

Սրտումս մի խրճիթ եմ պատրաստել քեզ համար...

Դեռ քո նմանին չէի տեսել, իսկ երբ տեսա ,  անգամ չէի մտածում, որ դու կարող ես իմը լինել: Սիրել ու կարոտել ինձ: Դու իմ երկրորդ սերն ես, քեզնով եմ ապրում: Դու իմ միակնես, քեզնով եմ շնչում, դու իմ երազանքն ես, իսկ երբ  հեռու ես՝ ես քեզ եմ տենչում: Ես իմ հոգին հանձնել եմ մեր երազանքների լուրթ երկնքին: Բայց հիմա վախ կա մեջս: Վախ, որը չես շփոթի ուրիշ ոչ մի զգացողության հետ: Վախենում եմ կորցնել քեզ: Վախենում եմ: Ինձ թվում է` ես քեզ չեմ էլ կարող կորցնել, քանզի դու երբեք էլ իմը չես եղել: Վախենում եմ երազելուց: Ես ինքս եմ պատրաստել մեր սիրո և անուրջների խրճիթը, որը ինձ համար շքեղ է ամեն տեսակ ապարանքներից, ես այն պատրաստել եմ միայն իմ ու քո համար: Բայց, ինձ թվում է` դու չես ընդունի այդ համեստ խրճիթը, որը գտնվում է իմ սրտում միայն, և շատ թույլ է առանց քեզ, առանց մեզ: Իսկ ես, ավաղ, չեմ էլ ցանկանում միայնակ ապրեմ այդ խրճիթում: 
Իսկ հիմա դիմում եմ քեզ, երկի՛նք իմ, վերադարձրու ինձ՝իմ էությունը, իմ հոգին, ես չեմ ցանկանում նորից սերս կործանելուց հետո կրկին հայտնվել գետնին, ցավ ապրել, ջախջախվել իմ իսկ 

համեստ խրճիթի պատերի միայնության մեջ...
Ինձ թվում է` մենք կկործանվենք միայն նրա պատճառով, որ կառուցածս խրճիթը ինձ համար շատ թանկ և շքեղ է, իսկ քեզ համար՝  չափազանց համեստ: Բայց ամեն ինչ մեր ձեռքերում է, մենք կարող ենք ամեն ինչ մեզ հօգուտ օգտագործել՝ փոխելով մեր կյանքը և ինքներս մեզ: Իսկ ձեզ հետաքրքրու՞մ է՝ ինչու եմ ես մեզ համարում ամենալավ զույգը: Քանի որ մենք միասին ծիծաղում ենք, ոչ թե լացում:
Просмотров: 266 | Добавил: -A | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: