6:52 PM Տե՛ս, առաջ եմ նայում | |
Տե՛ս, առաջ եմ նայում
-Նայաի՛ր, ապա ինձ… Տե՛ս, մաքրել եմ արցունքներս, հապա մի տե՜ս, ջնջել եմ վերքերը, դե՞ , նայիր… Ու բացել եմ աչքերս, որոնք առաջ կույր էին, մաքրել եմ այն կեղտոտ անցյալը: Տեսնում ե՞ս, ես լիովին լավ եմ , չեմ էլ չիշում : -Վստա՞հ ես: Ես չեմ ուզում, որ դու մեկ անգամ էլ տանջվես: -Այո՛, այո՛, նայիր ընկեր, ու կտեսնես: -Ճիշտ ես: Սպասիր, իսկ այն ի՞նչ հետքեր են իմ վրա: -Ի՞նչ նկատի ունես, չլինի՞ այս սպիերը: -Ըհն, հե՛նց դրանց հետ եմ, ետ ինչի՞ են մնացել: -Դե՜՜ե՜ե՝ իմ ցավից են… -Նրանք պիտի մի՞շտ քեզ ստպեն հիշե՞լ անցյալդ: -Ո՛չ, ո՛չ, ասեցի չէ որ մոռացել եմ, ուղղակի՜… -Ի՞սկ ինչ ուղղակի: -Ոչի՛նչ: -Իսկ ի՞նչ ես անելու հիմա; -Հիմա՛, շարունակելու եմ ուրախ ապրել: -Իրո՞ք: -Դե՜, երևի, արդեն առաջ եմ նայելու: -Ուրա՛խ եմ ընկեր, գիտես ես մի՛շտ քո հետ եմ :
-Իհարկե …
Եվ երկա՜ր լռություն, որը այդպես էլ չխատվեց, մինչև… Մինչև լսվեցին խո՜ւլ հառաչանքի հեկեկանք, ու գիշերային հավերժություն, որ ծածկում էր մռայլ վերջաբանը… | |
|
Всего комментариев: 0 | |