Главная » 2014 » Июнь » 16 » Տիեզերք
11:20 AM
Տիեզերք
Ի՞նչ է տիեզերքը.
Տիեզերքը ողջ աշխարհն է և նրանից դուրս գտնվող ամեն ինչ: Տիեզերքը բոլոր աստղերն ու մոլորակներն են, երկրագունդը, նրա բույսերն ու կենդանիները, ես, դու, մի խոսքով՝ ամեն ինչ:
 
Ե՞րբ է այն սկսվել.
Շատ աստղագետներ կարծում են, որ մի ժամանակ տիեզերքում ամեն ինչ կուտակված էր մի փոքր կույտի մեջ: Այնուհետև մոտ 15 միլիարդ տարի առաջ, տեղի ունեցավ մի ահռելի պայթյուն, որը նրանք անվանեցին մեծ պայթյուն:
 
Տիեզերքը երբևէ վերջ կունենա՞.
Որոշ աստղագետներ կարծում են, որ տիեզերքը պարզապես շարունակելու է ընդարձակվել, քանի որ գալակտիկաներն արագորեն հեռանում են իրարից: Ոմանք էլ կարծում են, որգալակտիկաները մի օր կարող են նորից դեպի իրար շարծվել,մինչև որ հարվածեն միմյանց մեծ շառաչյունով:
 
 
Արեգակի մասին
Բոլորս էլ լավ գիտենք, որ Արեգակը Տիեզերքի անբաժանելի մասն է, կազմում է նրա մոտավորապես 99-ը: Արեգակն է համարվում բոլոր կենդանի օրգանիզմների լուսատուն ու ջերմատուն:
Ինչևէ, պարզենք, թե որքան թեժ է Արեգակը.
Բոլոր աստղերի նման, Արեգակն էլ գերտաք գզի հսկայական գունդ է: Ամենատաքը կենտրոնական մասն է. ջերմաստճանն այնտեղ հասնում է մոտավորապես 15 միլիոն աստիճանի: Արեգակի արտաքին կողմը շատ ավելի հով է, քան միջուկը ընդամենը 6000աստիճան ցելսիուս է, բայց սա էլ 25 անգամ ավելի տաք է, քան խոհանոցի ամենատաք ջեռոցը:
 
 Հնարավո՞ր է, որ Արեգակը մարի.
Մի օր Արեգակը կսպառի իր ողջ գազային վառելիքը և կմարի: Բայց մի անհանգստացիր. դա ոչ քո, ոչ քո երեխաների, ոչ էլ թոռների կամ ծոռների կենդանության օրոք: Աստղագետները կարծում են, որ Արեգակը բավականաչափ վառելիք ունի՝  ամենաքիչը ևս 5 միլիարդ տարի գոյատևելու համար:
 
Խոսելով Տիեզերքի բնակիչների մասին, անհարիր է մեզ անտարբեր անցնել Երկրի կողքով:
 
 
Նախ և առաջ պարզենք, թե ինչո՞վ է մեր մոլորակը յուրահատուկ.
Մեր մոլորակը Արեգակնային համակարգում միակն է, որի վրա ջուր և կյանք կա: Այս հանգամանքը նրան դարձնում է յուրահատուկ;  Նա Արեգակից հետո երրորդ մոլորակն է, որ Արեգակից ստանում է միանգամայն բավարր քանակությամբ ջերմություն և լույս մեզ կենդանի պահելու համար: Եթե մի քիչ էլ ավելի մոտ լիներ, չափազանց տաք կլիներ, քիչ ավելի հեռու  լիներ չափազանց ցուրտ կլիներ:
Просмотров: 348 | Добавил: -A | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: