Главная » 2014 Июнь 10 » Տուն իմ հայրենի
6:04 PM Տուն իմ հայրենի | |
Որքան ջերմություն ու սեր կա քո մեջ, որքան տխրություն ու տրտմություն կա ամփոփված քո գրկում: Կրել ես զրկանքներ, բայց մնացել ես կանգուն, գիրկդ ես միշտ կանչում սիրով քո անհուն:
![]() Իզուր չէ այն, որ քեզանից հեռու զգում ենք մեզ օտար, ավելորդ, անվստահ, իսկ այ այն ժամանակ, երբ ոտքերս հողիդ են դիպչում, աշխարհն ասես իմն է դառնում, ես հպարտ եմ ինձ զգում, ապահով ու իմը բառիս բուն իմաստով:
Դու՛, իմ տուն, իմ օրրան, քեզ մոտ այնքան հանգիստ ու ազատ եմ զգում, իսկ որքան հեռու եմ լինում, այնքան կարոտս ուժգին է դառնում:
Հիշում եմ, թե որքան ես պայքարել այսօրվա օրվադ համար: Դու մի մեծ պատմություն ունես կերտած, մենք քո գրկում՝ հանգրվանած:
Նայում եմ քեզ հուզմունք պարունակող լի հայացքով, մտովի ժամանակը ետ եմ տալիս, հիշում այն կռիվները, պայքարն ու հաղթանակները, որ ունեցել ես զավակներիդ շնորհիվ, հիշում եմ այն անվախներին, այն քաջերին ու հայրենասերներին, ովքեր, առանց երկմտելու, կատարել են իրենցից պահանջվելիք ու կարողության սահմաններում եղող ազգանվեր գործը: Նրանք իմացել են «պայքար» բառի ճիշտ իմաստը, եղել են հպարտ, եղել են նպատակասլաց, պատիվ են ունեցել, քեզ են պաշտպանել...
![]() Այսօր, նայելով օտարության մեջ գտնվող զավակներիդ, լցվում եմ անեզր կարոտով, մեծ սպասումով, որ մի օր ետ կվերադառնան դեպ տուն հայրենիք ու կշենացնեն ոչ թե օտար ափերը, այլ իրենցը, իրենց սեփականն ու հարազատը...Նրանք կկերտեն նոր մի պատմություն, բայց այս անգամ արդեն խաղաղության ու ազատության հիմքի վրա...
Երկիր, որ ունի հին արմատներ, որ ունեցել է հայ քաջեր, մարտիկներ, իսկ դրանց հակառակ՝ դավաճաններ, դավադիրներ, բայց, անկախ այդ ամենից, մնացել կանգուն ու անառիկ...
![]() ![]() | |
|
Всего комментариев: 0 | |