Главная » 2014 » Июль » 10 » Վնաս, որ մեզ տվեց համացանցը և օգուտ, որը չնչին է:
5:40 PM
Վնաս, որ մեզ տվեց համացանցը և օգուտ, որը չնչին է:
Բոլորն ասում են` համացանցն այսպես, համացանցն այնպես: Ասում են, թե այն մեզ տվեց շատ մեծ հնարավորություն` զարգանալու համար: Ասում են, թե մեզ տվեց շատ մեծ բան, որ համացանցը կարևոր դեր է խաղում: Այո', համաձայն եմ կարևոր է, բայց <չափի մեջ>: Եկեք խոսենք օգուտներից ու վնասներից: Վնասները այնքան շատ են, որ երևի սկսեմ հենց իրենցից:
Համացանցի միջոցով մենք թաքցրեցինք մեր իրական մտքերը, եղանք այնպիսին ինչպիսին ուզում ենք, այլ ոչ թե այնպիսին ինչպիսին կանք: Եվ դրա արդյունքում կամաց-կամաց շատերը կորցրեցին իրենց իրական կերպարը: Մի վայրում եղան բարի մարդիկ, մյուս վայրում` քննադատողներ, մյուսում`  վատերը, եթե տղա են իրականում` դարձան աղջիկներ և հակառակը:
Կորուստ ունեցանք: Մեծ ու ահռելի կորուստ, որի մասին շատերը գլխի չընկան անգամ, որովհետև տարվել էին այս սարդոստայնի կյանքով: Առաջ եկան սիմվոլներ` :D, :). :/ . :* . :(  , որոնք շատ դեպքերում անիմաստ էին, շատ դեպքերում` անպետք ու կեղծ: Նրանք փոխարինեցին իրականում խոսելուն ու շփվելուն: Համացանցում ամեն ինչ շատ հեշտ է: Կարող ես դնել մեկ ուրախ սմայլիկ և բոլորը կահավատան, որ երջանիկ ես: Մինչ դեռ այդ պահին մեկին կարող էիր գրկել ու արտասվել: Առաջ եկան ծանոթությունները, որոնք օգնեցին սիրտ կոտրել, ցավ ապրել , տառապել, որովհետև իրականում չգիտեինք ու
՞մ ենք կամաց-կամաց սիրահարվում: Ի հակառակ շատերի կարծիքի` համացանցը մարդկանց իրարից էլ ավելի հեռացրեց: Օտարացրեց: Դարձրեց արհեստական: Ինչ է, սրանք լա՞վ արդյունք են, եթե ոչ վնաս, էլ ի՞նչ կարող են լինել: Համաձայն չե՞ք: Խոսեմ օգուտների մասին: Մատներիս վրա կարող եմ հաշվել օգուտները: Միայն դյուրին շփվելու ձև տվեց, արտասահմանում գտնվող բարեկամների հետ հեշտացրեց շփումը: Էլ ի՞նչ տվեց մեզ: Ժամանակ սպանելու հնարավորությու՞ն:  Գրքերից հրաժարվելու հնարավորությու՞ն: Թե՞ զարգացվածություն, Աստված իմ ինչպե՞ս կարելի է սա ընտրել զարգանալու միջոց և առհասարակ ինչպե՞ս կարելի է կախվածություն ունենալ համացանցից:
Ինձ համար ավելի հաճելի է այսպիսի` ստատուսչկայի նման կայքերը, որտեղ կարող ես հետաքրքիր ժամանակ անցկացնել, ոչ թե օրիակ Odnoklassnik, facebook, twitter  կամ ասենք yeresbook 
Իհարկե կարելի է ժամանակ անցկանցել սոց.ցանցերում, բայց չափավոր: Պետք է ամեն ինչ պահել իր տեղում: Իրական շփումը, իրական կյանքը , իրական ուրախությունն ու տխրությունը չփոխարինել արհեստականով:
Կարծում եմ կարողացա ուզածս տեղ հասցնել: Ուղղակի ուզում եմ ասել,որ այս կեղծիքը ցավոք , որ ակտուալ է ,բայց շարունակում է մնալ կեղծիք, քանզի դու չգիտես համակարգչից այն կողմ` կեղծ, թե
՞ անկեղծ մարդ է նստած( իհարկե բացառապես մտերիմների) :
Просмотров: 277 | Добавил: -A | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: