Главная » 2014 » Август » 9 » Խանդում եմ քեզ, չնայած նրան, որ իմը չես...
1:27 PM
Խանդում եմ քեզ, չնայած նրան, որ իմը չես...
Ու դեռ խանդել հնարավոր է....Դեռ ամեն ինչ հնարավոր է, որովհետև սրտումս ես, պահել եմ քեզ, չեմ կորցրել....
 
 
Ու քո բույրը, քո աչքերը, հայացքդ, ժպիտդ, ԴՈՒ...Այն ամենը, ինչն անհրաժեշտ էր ինձ երջանիկ լինելու համար, բայց այսօր էլ իմը չէ. այն ուրիշինն է, բայց ես խանդում եմ: Հետաքրքիր է չէ՞. սիրում եմ նրան, ապրում նրանով, անգամ հասցնում խանդել նրան, բայց քաջ գիտակցում եմ, որ նա էլ իմը չէ. նա ուրիշինն է, ուրիշին է  ասում այն խոքերը, որոնք որոշ ժամանակ առաջ ինձ էին հասցեագրված: Ու էլ հետ չեն դառնա այն օրերը, երբ նստում էինք իրար կողքի, նայում իրար աչքերի մեջ, իրար ասում սիրո գեղեցիկ արտահայտություններ. փաստորեն, այդ ամենն անցել է, բայց էլի, հոգուս խորքում ես դեռ չավարտված հեքիաթ ունեմ, չավարտված, բայց ավարտին մոտեցած:
Ու ավարտվեց այն կամուրջը, որը մենք՝ ինքներս էինք հյուսել. չգիտեմ, միգուցե հասարակ թելերից էր այն պատրաստված, դրա համար էլ չդիմացավ ուժին, չէ՞ որ միայն ես և դու չէինք ոտնակոխ անում այն. երրորդ անձ էլ կար, որը և հիմա քո կողքին է. իմ և քո արանքում և քո կողքին...Ու ավարտվեց, ամեն ինչ ավարտվեց, գնաց հուշերի գիրկը. մի էջ էլ ավելացավ այն տետրում, որը պահում էի հատուկ քեզ համար, չնայած, որ հիմա այն պետք է փակեմ ու դնեմ մի կողմ, կամ վառեմ, այրեմ, ջուրը գցեմ, միայն թե վերանան քեզ հիշեցնող բոլոր հուշերը, բայց անօգուտ...Խանդում եմ քեզ, ատում այն մարդկանց, ովքեր քո կողքին են, քեզ հետ, որտեղ ես չկամ, դուրս եմ եկել քո բազմաժանր ցուցակից ու հեռու մնացել քեզանից....ատում եմ, ատում նաև քեզ, որ հիմա կողքիս չես, չնայած նրան, որ այդպես չպետք է լիներ:
 
Մոլորված ու կորած ենք երկուսս էլ, բայց ես չեմ հասկանում, թե ինչ է կատարվում ինձ հետ: Քեզ թվում է հե՞շտ է անընդհատ նայել անցորդներին ու դա միայն նրա համար, որ քեզ եմ փնտրում, որ ինձ թվում է, թե քեզ կգտնեմ այնտեղ և ևս մեկ վայրկյան կվայելեմ տեսքդ, աչքերդ, հայացքիդ գերին կդառնամ....Դժվար է, դժվար, որովհետև էլ իմը չես, բայց խանդում եմ քեզ, խանդում այն էակին, ով հիմա վայելում է քո ներկայությունն ու ապահովված է լիաթոք երջանկությամբ: Ինչու՞, ինչու՞ պետք է այսպես լիներ, ինչու՞ պետք է բաժանվեինք, եթե դեռ չէինք էլ հասցրել նորմալ ճանաչել իրար: Միգուցե դա եղավ պատճառը. չճանաչելով հանդերձ սիրեցինք իրար ու հասանք այս վերջաբանին. կորցրեցինք իրար, ու երևի չէինք էլ գտել:
Ու պարզապես դու իմը չես, ու պարզապես ես գտել էի քեզ հենց այնպես, այնպես, որ կորցնելուց ցավ զգայի: Դու իմը չես ու իմը չես էլ եղել...Երբե՛ք, երբե՛ք...Մենք կորցրեցնք իրար....
Խանդում եմ քեզ, չնայած նրան, որ իմը չես...Դու ուրիշինն ես, ուրիշի ներկայությունը, սերը, կյանքը, արևը, իսկ իմ արևն արդեն խամրել է....
 
 
Просмотров: 250 | Добавил: -A | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: