Главная » 2014 » Июнь » 16 » Խառնվածք և բնավորություն...
11:35 AM
Խառնվածք և բնավորություն...

Խառնվածքն անձնավորությանը բնութագրող հոգեբանական առանձնավհատկություններից մեկն է:

Խառնվածքի 4 հիմնական տիպեր կան.
1.ՍԱՆԳՎԻՆԻԿ
2.ԽՈԼԵՐԻԿ
3.ՄԵԼԱՆԽՈԼԻԿ
4.ՖԼԵԳՄԱՏԻԿ
 
I.ՍԱՆԳՎԻՆԻԿ-Շարժուն տիպ՝ուժեղ,հավասարակշռված,շարժուն,գործունյա,վճռական,համառ:Այ
ս տիպի մարդկանց տրամադրությունը,զգացմունքներն ու հետաքրքրությունները շատ փոփոխական են ու մակերեսային:Խոսում են բարձր,արագ և սահուն:Ունեն հարուստ բառապաշար:Միմիկան արտահայտիչ է,ունակությունները բարձր են:Ճիշտ են կողմնորոշվում,դիմակայում են դժվարություններին ու համարձակ են:
 
II.ԽՈԼԵՐԻԿ-Անզուսպ տիպ՝չափազանց դյուրագրգիռ,անհավասարակշռված ու զգացմունքային,նախաձեռնող է՝և' բագասական,և' դրական առումով:Հեշտությամբ ենթարկվում են բնազդներին,չեն ենթարկվում կարգապահությանը,դժվար դաստիարակելի են,հետևողական ու համառ են իրենց աշխատանքի մեջ:
 
III.ՄԵԼԱՆԽՈԼԻԿ-Թույլ տիպ՝տրտնջացող,գերզգայուն,դժգոհ,երկչոտ,անվստահ,քիչ շարժուն:Կյանքի բարենպաստ պայմաններում կարող են լինել խորն ու բովանդակալից անձնավորություններ,հակառակ դեպքում տագնապային,ինքնամփոփ և վախկոտ անձնավորություններ,գլուխները կախ են,մորը կպած և հաճախ լացկան
 
IV.ՖԼԵԳՄԱՏԻԿ-Հանգիստ տիպ՝հավասարակշռված,սառնարյուն,զուսպ,համբերատար,դանդաղաշարժ,քիչ հաղորդակցվող,հանդարտ բնավորությամբ և աշխատասեր:Այս տիպի երեխաները աչքի են ընկնում ջանասիրությամբ,լավ վարքով և կարգապահությամբ,դժվարությունները հեշտությամբ են հաղթահարում,երբեմն լավ են սովորում,հանձնարարությունները կատարում են բարեխղճորեն,նրանց հետ հեշտ է աշխատել:
 
Բայց պետք է նշել,որ այս տիպերը մարդկանց մեջ 100%- ով չկան:
Просмотров: 1327 | Добавил: -A | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: