6:59 PM Խենթը.. | |
1877-78թթ-ի ռուս-թուրքական պատերազմի տարիներին նկատելի աշխուժացել էր հայ ազգային-ազատագրական շարժումը: Շատերը լիահույս էին, որ ռուսների հաղթանակով Արևմտյան Հայաստանը կազատագրվի թուրքական լծից: Րաֆֆին, սակայն, համոզված էր, որ ամեն ազգ իր ազատությունը պետք է նվաճի սեփական ուժերով: Վերլուծելով ազատագրական շարժման իրական հանգամանքները և միանգամայն ապարդյուն համարելով Հայկական հարցի լուծման Եվրոպական դիվանագիտության ուղին, Րաֆֆին առաջադրում է ազգային-ազատագրական պայքարի գաղափարը, զինված ապստամբությունը: Այս գաղափարները մարմնավորեց և նրա այս ծրագրի գեղարվեստական արտահայտությունը հանդիսացավ «Խենթը» 1881թ. վեպը:
Վեպը սկսվում է Բայազետի միջնաբերդի կռվի ու շրջափակման նկարագրությամբ: Հազար հոգանոց հայ և ռուս զինվորների խումբն ընդդեմ քսան հազարանոց քրդական և թուրքական խառնիճաղանջ գազանային ամբոխի, որ զորք անգամ դժվար է կոչել: Րաֆֆին ցուցադրում է հայ ժողովրդի հիմնական խնդիրը՝ նրա թմբիրի մեջ լինելու փաստը:
Մեջբերումներ՝«Երեխայի պես են, դարերով միևնույն հարվածներն են ուտում, միևնույն պատին են դիպցնում գլուխները, միևնույն ցեխի մեջ են գլորվում բայց ոչինչ չեն զգում. այսօրվա պատահածը վաղը մոռանում են» «Մենք հայ ենք, Աստծո անեծքը գրած է մեր ճակատին, մենք մեր ձեռքով մեր տունը քանդում ենք: Անմիաբանությունը, երկպառակտությունը, նախանձը հին ժամանակներից բուն են դրել մեր հոգու մեջ, և մենք կրում ենք այդ մեղքերի պատիժը: Քուրդը մեղավոր չէ, եթե մեր մեջ միություն լիներ քուրդն ինչ կարող էր»: «Այս վիճակում մնում է միայն մեկ բան՝ գայլերից ազատվելու համար պետք է որ մենք էլ գայլերի նման ատամներ ու ճանկեր ունենանք»
նա ապրանք էր անցկացնում Ռուսաստանից Թուրքիայի տարածք, իսկ իրականում զենք, զինելու համար հայ գյուղացիներին, որ ինքնապաշտպանվեն թուրքերի ու քրդերի դեմ: Րաֆֆին իր պատմությունը ներկայացնելով ստեղծում է նորորյա ԽԵՆԹԵՐ: | |
|
Всего комментариев: 0 | |