Главная » 2014 » Ноябрь » 13

Այնքան հարազատ ու նույնքան օտար են քո աչքերը ինձ,

 

Այնքան արբեցնող ու նույնքան սառն են համբյուրները քո,

 

Ձեռքերդ այնքան նուրբ ու նույնքան կոպիտ,

 

Մարմնիս դիպչող,մաշկս զգացող:

 

Հայացքդ վայրի,մեղմ ու ձգող

 

Ու նույնքան վանող,

 

Ձայնիդ ելևջներն ականջիս հասնող,

 

Այնքան քնքուշ ու քաղցր

 

Ու նույնքան դաժան ու վիրավորող:

 

Այնքան մոտիկ ես ու նույնքան հեռու

 

Իմ կյանքում ամեն ինչ ու նույնքան ոչինչ,

 

Այնքան տարբեր ես ու նույնքան նման,

 

Իսկ ես սիրում եմ քեզ հենց այդպիսին

 

Թերություններով և անթերի…

 

 

ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆ - Կարոտ, հիշողություն, հիասթափություն, ... Читать дальше »

Просмотров: 328 | Добавил: -A | Дата: 11.13.2014 | Комментарии (0)